211652_close_icon
views-count20757 դիտում article-date 20:53 13-02-2021

«Կապացուցենք, որ Սյունիքի ճանապարհները, Մեծ Սյունիք, փոքր Սյունիք հատվածները պետք է լինեն Հայաստանինը». Գորիսի համայնքապետ. 168.am

ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ փետրվարի 12-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն անդրադառնալով Սյունիքի մարզի ճանապարհներին, ասել էր, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի մի քանի կիլոմետրն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս՝ Ադրբեջանի տարածքով. «Այդ ճանապարհը ոչ մի վայրկյան չի փակվել, այնպես չէ, որ դա ինչ-որ համաձայնագրերով պետք է լինի, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է»,- նշել էր իշխանական պատգամավորը։

168.amի հետ զրույցում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն անդրադառնալով իշխանության ներկայացուցչի հայտարարությանը` նշեց, որ արդեն բազմիցս ասել է՝ այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։

«Այնպես չէ, որ այդ հայտարարությունն իմ մոտ զարմանք է առաջացնում, այդ մարդկանց տեսակն է այդպես, և իշխանական թիմի զգալի հատվածն այդ կարծիքին է, նրանց համար այնպիսի տպավորություն է, որ անհայրենիք են, այնպես են խոսում, որ կարծես մի ինչ-որ դետալի մասին են խոսում։ Այդ պատգամավորին չեմ էլ ճանաչում, չգիտեմ էլ, թե ով է։ Այս երկրում չկա մի ադեկվատ մարդ, որի համար իշխանության կարծիքը կարող է լսելի կամ ընկալելի լինի։ Մենք կապացուցենք, որ Սյունիքի ճանապարհները, Մեծ Սյունիք, փոքր Սյունիք հատվածները պետք է լինեն Հայաստանինը»,- նշեց Առուշ Առուշանյանը։

Նմանատիպ նյութեր