211652_close_icon
views-count2581 դիտում article-date 14:21 04-02-2021

Կառավարությունը վաճառքի հանեց «Արաբկիր» ԲԿ-ի 5.6% պետական բաժնեմասը

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատեց «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության («Արաբկիր» ԲԿ) պետական բաժնեմասը մասնավորեցնելու մասին հարցը: Կառավարությունն՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին առաջարկել է պետությանը պատկանող 5.6% բաժնեմասը մասնավորեցնել, այլ կերպ ասած՝ վաճառել մասնավոր ընկերությանը, 574 միլիոն 356 հազար դրամով: «Արաբկիր» ԲԿ-ի ոչ պետական բաժնեմասի սեփականատերը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն է: Ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերը՝ Բաբլոյանները, պատրաստակամ են ձեռք բերել պետական բաժնեմասն առաջարկածի մոտ կես գնով՝ 283 միլիոն 769 հազար դրամով՝ պայմանով, որ գումարի 50 տոկոսը վճարեն բաժնեմասը ձեռք բերելու պահին, իսկ մնացած մասը՝ 3 տարիների ընթացքում։ Նախագծով նաև նշված է, որ եթե ընկերության ոչ պետական բաժնի սեփականատերերը չօգտվեն իրենց նախապատվության իրավունքից, կառավարության ներկայացրած արժեքով բաժնեմասերը կառաջարկվի ընկերությանը: Ընկերության կողմից դրանք ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում, նույն արժեքով բաժնետոմսերի գնման առաջարկ կներկայացվի ընկերության աշխատավորական կոլեկտիվին, իսկ նրանց հրաժարվելու դեպքում կանցկացվի աճուրդ՝ մեկնարկային՝ 574 միլիոն 356 հազար դրամով:

Նմանատիպ նյութեր