slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Ագրեսիվ գնում ենք առաջ». աճուրդով վաճառքի է հանվում «Արաքս» ՓԲ ընկերության 80 տոկոս պետական բաժնեմասը
211652_close_icon

«Ագրեսիվ գնում ենք առաջ». աճուրդով վաճառքի է հանվում «Արաքս» ՓԲ ընկերության 80 տոկոս պետական բաժնեմասը

views-count7564 դիտում article-date 16:55 13-04-2017
Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է առավել հրապարակային դարձնել Հայաստանում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը և արդյունքները: Գործադիրի ղեկավարը հետաքրքվել է մնացած ընկերությունների հարցով: ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տեղեկացրել է, որ ի կատարում վարչապետի հանձնարարականի՝ շրջանառության մեջ է դրվել 2017- 2020 թթ. մասնավորեցման ծրագիրը. «Այն ամբողջությամբ նոր ծրագիր է, որում ընդգրկված է 42 ընկերություն, որոնցից 23-ը հին՝ 2006-2007-թթ. ծրագրերից են, 17՝ նոր ընկերություններ են»: Վարչապետը ևս մեկ անգամ հանձնարարել է մաքրել դաշտը, գույքագրել այդ ընկերությունները. «Ամբողջը մաքրում ենք, ագրեսիվ գնում ենք առաջ: Ճկուն մեխանիզմ ենք ստեղծում»: Պատասխանելով վարչապետի հարցին՝ Արման Սահակյանը տեղեկացրել է, որ ոլորտի վերաբերյալ նախատեսվող բարեփոխումների առաջարկությունները կներկայացվեն 1 ամսվա ընթացքում: Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է աճուրդային եղանակով մասնավորեցման ներկայացնել «Արաքս» ՓԲ ընկերության 80 տոկոս պետական բաժնեմասը: Ընկերության գործունեության տեսակը գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական, նախագծային աշխատանքների կազմակերպում է. ներկայումս այն գործունեություն չի ծավալվում: Վարչապետը, դիմելով պետգույքի կառավարման վարչության պետին, նշել է, որ բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ մշակելիս պետք է հաշվի առնել նաև այս փաստերը: «Այս ընկերությունը 2000թ.-ից գործունեություն չի ծավալում և ունի 6 աշխատող: 2000 թ.-ից ձեռնակությունը գործունեություն չի ծավալում, ինչու՞ ենք 17 տարի սպասում»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով բոլոր հարցերը դասակարգել և նման ընկերությունները գույքագրել:

Նմանատիպ նյութեր