211652_close_icon
views-count74289 դիտում article-date 10:50 03-02-2021

Արտակարգ դեպք Երևանում․ պարզվում է Nissan-ում առաջացած հրդեհի պատճառը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, քաղաքացիներն են օգնության հասել վարորդին, այնուհետև ժամանած հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Դեպքի վայրից 29-ամյա մի աղջկա տեղափոխել են Երևանի «Այրվածքաբանության Ազգային Կենտրոն»։ Վերջինս այրվածքներ է ստացել։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառ՝ պարզվում է։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր