16498 դիտում
19:51 23-07-2023
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. հրդեհ է բռնկվել Infiniti-ում, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. տեղի ունեցածը վթարի հետևանք է, թե հրդեհի՝ պարզվում է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են Infiniti մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ։
Տարածքը նույն վաշտի պարեկներ Վահագն Ղազարյանն ու Միշա Հակոբյանը սահմանազատել են, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան աշխատել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք ավտոմեքենայի հրդեհը վթարի հետևանքով է տեղի ունեցել, թե հրկիզել են կամ ինքն իրեն է կրակը բռնկվել։
Պարզվում է նաև ավտոմեքենայի համարանիշն ու սեփականատիրոջ ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան Infiniti FX45 մակնիշի 90 ZC 090 համարանիշի է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+