41133 դիտում
21:58 02-08-2023
Արտակարգ դեպք Երևանում. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դիմաց Mercedes-ում առաջացած գազի արտահոսքից տեղի է ունեցել հրդեհի բռնկում. այրվածքներ ստացած տղամարդուն առաջինը օգնության են հասել փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության դիմաց, Mercedes մակնիշի ավտոմեքենայում գազի արտահոսք և բռնկում է տեղի ունեցել, և կա տուժած քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարաները տեղում առաջին անհրաժեշտության բուժօգնությունն են ցուցաբերել դեմքի և ձեռքերի հատվածում այրվածքներ ստացած քաղաքացուն, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների՝ թիվ 43 բրիգադը անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել է Այրվածքաբանության ազգային կենտրոն :
Պարզվել է, որ գազի արտահոսքից բռնկում է տեղի ունեցել Mercedes մակնիշի ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է թիվ 3-րդ ՀՓՋ-ի խմբի պետ Գագիկ Ֆախուրյանը:
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբենու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով, Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Վահագն Խ.-ն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35837 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց