180998 դիտում
20:50 31-01-2021
Արտառոց դեպք Արագածոտնի մարզում. 37-ամյա կինը հայտնել է, որ ամուսինն ու սկեսրայրը փորձել են իրեն բռնաբարել
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Արագածոտնի մարզի տարածքային ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում բռնաբարություն կամ բռնաբարության փորձ հատկանիշներով:
Հունվարի 29-ին՝ մարզի գյուղերից մեկի 37-ամյա բնակչուհին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ մեկ օր առաջ իրենց տան ննջասենյակում իր 48-ամյա ամուսինն ու նրա 74-ամյա հայրը բռնություն գործադրելով, փորձել են բռնաբարել իրեն, սակայն ինքը դիմադրել է ու վերջիններս չեն կարողացել իր հետ սեռական հարաբերություն ունենալ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե ժամանած ոստիկանության տարածքային բաժնի համայնքային ոստիկանության տեսուչին կինը հայտնել է, որ ամուսնու ու սկեսրայրի գործողությունների արդյունքում իրեն պատճառվել է մարմնական վնասվածք:
Որոշ ժամանակ անց նրանք հայտնաբերվել են և հրավիրվել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն են տվել, որ իրենք բռնաբարության փորձ չեն կատարել: Վերջիններս բաց են թողնվել, իսկ կնոջը տրվել է դատաբժշկական ուղեգիր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15433 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35543 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց