211652_close_icon
views-count33836 դիտում article-date 10:00 14-11-2024

Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 3 տարի առաջ իր ծանոթը իրեն տարել է մոթել, զրկել ազատությունից, փորձել բռնաբարել և իրենից հափշտակել 20 մլն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանություն է դիմել Արարատի մարզի մարզի բնակիչ 29-ամյա Դիանա Կ․-ն և հայտնել, որ 2021 թվականի հուլիս ամսին իր ծանոթ, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Գ․-ն իրեն իր կամքին հակառակ տարել է Երևանի Մաշտոցի պողոտայի 1 հասցեում գտնվող մոթել, որտեղ ժամը 18։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում իրեն զրկել է ազատությունից և իր նկատմամբ կատարել բռնաբարության փորձ, ինչպես նաև խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել է 20 մլն դրամ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր