211652_close_icon
views-count26291 դիտում article-date 18:57 31-01-2021

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 41-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է BMW X6-ին և կոտրել քարե ցանկապատը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզում հունվարի 21-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 41-ամյա Հրաչյա Եղիազարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Ալիռեզա Զարե Նաժադ Շահսավարի վարած BMW X6 մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր