211652_close_icon
views-count53076 դիտում article-date 19:17 22-11-2023

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 23-ամյա վարորդը Mercedes-ով Նորատուս գյուղում բախվել է քարերին, կոտրել քարե պատնեշն ու հայտնվել բնակչի հողամասում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Խուգոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նորատուս բնակավայրի Սևանի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա պատին և փլուզել այն: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտ 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անուշավան Մուրադյանն ու Վիգեն Հակոբյանը: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը: 

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ,ում կողմից դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր