211652_close_icon

ՌԴ ԱԻՆ սակրավորները մոտ 15,5 հազար պայթուցիկ իր են վնասազերծել Լեռնային Ղարաբաղում

views-count1662 դիտում article-date 12:09 30-01-2021
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորները Լեռնային Ղարաբաղում աշխատելու ընթացքում ուսումնասիրել են ավելի քան 120 հա տարածք՝ չեզոքացնելով գրեթե 15,5 հազար պայթուցիկ իր: Այս մասին [url=https://ria.ru/20210129/sapery-1595083569.html]ria.ru[/url]-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից: «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ականազերծման ուղղությամբ: Նրանք ուսումնասիրել են ավելի քան 123 հա տարածք, հայտնաբերել են մոտ 15,5 հազար պայթուցիկ առարկա», – ասել է աղբյուրը: Նա հստակեցրել է, որ «Լիդեր» կենտրոնի պիրոտեխնիկական խումբն այժմ աշխատում է Մարտունու շրջանում: Սակրավորներն այստեղ ավելի քան 110 հա տարածք են ուսումնասիրել՝ գտնելով և վնասազերծելով գրեթե 15 հազար զինամթերք: Հայտնաբերված պայթուցիկների մեջ կա ավելի քան 6,8 հազար հրետանային արկ, 3,4 հազար տարբեր տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև մոտ 730 ականանետ և ավելի քան 1,1 հազար նռնակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր