Արցախում COVID-19-ով ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր
                        Արցախում  հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2285 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: 
Կատարվել է 18981 թեստավորում»,-հայտնում են նախարարությունից՝ հորդորելով  պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Վարակակիրները...
Опубликовано Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep. Воскресенье, 24 января 2021 г.
            


