211652_close_icon
views-count60812 դիտում article-date 19:56 23-01-2021

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում, Ford Transit-ը 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորում. կա 2 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Ford Transit մակնիշի ավտոմեքենան, Տեղ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և մոտ 110 մետր, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել են, իսկ 1 հոգի, որը աղջիկ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Բենիկ Առուշանյանի գլխավորությամբ: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ձորից դուրս են բերել դիերը և վիրավորին: Օպերատիվ է գործել նաև Գորիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավոր ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նմանատիպ նյութեր