211652_close_icon

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. «Վիլիս»-ը Կաղնուտ բնակավայրում մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է ձորում. մահացածը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6796 դիտում article-date 17:53 12-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան Կաղնուտ բնակավայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտվել ձորում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: 
 
Նրա դին ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Վիրաբյանն ու Ալբերտ Ադելյանը: 

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածի ինքնությունը: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը վարորդն է:  

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր