SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության դիմակավորված և մինչև ատամները զինված մի քանի «բերետների» ուղեկցությամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Լեննականցի Արտյոմ Ղազարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մի քանի ժամ հետազոտվել է մի քանի կաբինետներում, որից հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ սպասում են բժիշկների եզրակացություններին՝ պարզելու համար, թե «օրենքով գողը» ինչ առողջական խնդիրներ ունի:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Մինչև ատամները զինված՝ Քրեակատարողական ծառայության «բերետների» ուղեկցությամբ «օրենքով գողը» տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն
2021.01.22 20:32


