211652_close_icon
views-count9309 դիտում article-date 14:36 29-12-2015

Սամվել Ալեքսանյանին պատկանող ոչ միայն բժշկական կենտրոնն է մոր անունով, այլեւ դստեր անունն է Աստղիկ, առաջին աղջիկ թոռան անունն էլ է Աստղիկ դնելու, թոռն էլ՝ իր աղջկա անունը եւ այդպես շարունակ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացումը: Նա իր ցանկությամբ հիվանդանոցը անվանակոչել է մոր անունով: «Որովհետեւ ես իմ մորը շատ եմ սիրում: Մորս անունով եմ կոչելու նաեւ առաջին աղջիկ թոռանս: Յոթ երեխա ունեմ ու իրենց էլ եմ զգուշացրել, որ երբ թոռ ունենամ, առաջինը մամայիս անունը պիտի դնեն: Թոռներս էլ պետք է իրենց երեխաների վրա Աստղիկ անունը դնեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիվանդանոցը ունի նաեւ ուղղաթիռի վայրէջքի համար նախատեսված հարթակ: Հիվանդանոցը դեռ ընդլայնվելու է: Ըստ Սամվել Ալեքսանյանի՝ ավտոկայանատեղին լինելու է երեքհարկանի եւ մինչեւ տասնմերկհարկ հիվանդանոցի շինություն են կառուցելու: «Երեք հարկանի ստայանկա է լինելու, վրեն էլ շարունակելու ենք տասնմեկ հարկ հիվանդանոց սարքենք»,-ավելացրեց Սամվել Ալեքսանյանը:

Նմանատիպ նյութեր