211652_close_icon
views-count2110 դիտում article-date 16:05 22-01-2021

Իրանի արտգործնախարարը հունվարի 24-ին կայցելի Բաքու․ հաջորդ շաբաթ՝ Երևան, Թբիլիսի և Մոսկվա

Տարածաշրջանային այցի շրջանակում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 24-ին Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ [url=https://ru.irna.ir/news/84194322/%D0%97%D0%B0%D1%80%D0%B8%D1%84-%D0%BF%D0%BE%D1%81%D0%B5%D1%82%D0%B8%D1%82-%D1%81-%D0%B2%D0%B8%D0%B7%D0%B8%D1%82%D0%BE%D0%BC-%D0%90%D0%B7%D0%B5%D1%80%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD]IRNA[/url] գործակալությունը, մեջբերելով պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում է, որ Զարիֆը ադրբեջանական իշխանությունների հետ մտադիր է քննարկել «Լեռնային Ղարաբաղի տարածքների ազատագրումից հետո տարածաշրջանում ստեղծված համագործակցության հնարավորությունները՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերականգնման գործում իրանական ընկերությունների մասնակցությունը»։ Հաջորդ շաբաթ Իրանի արտգործնախարարը կայցելի նաև Երևան, Թբիլիսի և Մոսկվա։ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան մայրուղու հնարավոր կառուցումը, որի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, շեշտակի կրճատում է Իրանի դերը, քանի որ մինչև հիմա Ադրբեջանը Նախիջևանի հետ օդային և ցամաքային կապն իրականացնում էր իրանական տարածքով։

Նմանատիպ նյութեր