49908 դիտում
23:16 26-05-2020
Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթները չեղարկվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ. «Արմենիա» ավիաընկերություն
«Արմենիա» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի ուղեւորներ,
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը մինչև հունիսի 13-ը ներառյալ չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը՝
Երևան-Լիոն-Երևան,
Երևան-Թել Ավիվ-Երևան,
Երևան-Վորոնեժ-Երևան,
Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով:
Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ:
Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։
Խնդրում ենք ավիաընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], ուղղել նամակ՝ վաուչերի պահանջով՝ առարկա դաշտում նշելով «Չեղարկված չվերթի ավիատոմսի վաուչեր»:
Մեկ տարվա ընթացքում վաուչերի գումարը չօգտագործելու դեպքում, այն ենթակա է ամբողջական վերադարձի՝ ձեր դիմումի հիման վրա:
Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը»։
Նմանատիպ նյութեր
890 դիտում
12:35 07-04-2020
«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները
1552 դիտում
15:05 02-05-2022
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները
Այս բաժնից
391 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
805 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
694 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը