Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Tass-ը։
«Այո»,-համապատասխան հարցին պատասխանել է Զ. Մնացականյանը։ Վերջինս, սակայն, չի պարզաբանել վարչապետի այցի ծրագիրը։
Նշենք, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը, որին մտադիր են ներկա գտնվել մի շարք համաշխարհային առաջնորդներ։
Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը մայիսի 14-ին այցելել է Սոչի, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։