211652_close_icon
views-count26885 դիտում article-date 21:33 21-01-2021

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 39-ամյա Արթուր Ա.-ի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 40-ամյա Նահապետ Ա-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր