42167 դիտում
23:42 19-01-2019
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 07-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել են ՃՈ վաշտի հրամանատարն ու տարածքի փոխոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 21:50-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Դաշտ գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 96 TT 222 համարանիշի և Mercedes մակնիշի 35 VM 330 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատարը Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ օպերգծով տեղակալ Վահան Մաթևոսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
715 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
592 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
403 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը