211652_close_icon
views-count18270 դիտում article-date 21:36 19-01-2021

Քեզ բացակա չենք դնի. 18-ամյա հերո՛ս, դու նահատակվեցիր քո կողմից պահված Արցախ երկրում. որը դիվանագիտության փնթիության արդյունքում հանձնվեց թշնամուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում ծնված 18-ամյա Արարատ Արմենի Մանյանը զորակոչվել է բանակ և ծառայության է անցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: Մինչ հայրենիքի համար պարտքը կատարելը, սովորել է Աբովյան քաղաքի Հայաստանի «ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությունում, որտեղ էլ ստացել է թրթուրավոր քարշիչի մեխանիկ-վարորդի վարման վկայական: Ծառայել է Արցախի Հանրապետության Խոջալուի զորամասում 27 օր և այդ կարճ ժամանակահատվածում հրամանատարական կազմի զինակից ընկերների մոտ մեծ հեղինակություն է վայելել՝ իր խիզախության, մարդկային հատկանիշների շնորհիվ: Այդ խիզախությունն ու արիությունը նա ցուցաբերեց պատերազմի ողջ ընթացքում: Իր զինակից ընկերների հետ կենացմահու պայքար է տվել ոսոխի դեմ առաջնագծի ամենաթեժ կետերում՝ մարտի դաշտում արժանի հակահարված տալով թշնամուն: Արարատը նահատակվեց հոտեմբերի 20-ին ու հիմա Աբովյանում բնակվող նրա ընտանիքի անդամներին են այցելում հարևանները, ծանոթները՝ սփոփանքի խոսքեր ուղղում ծնողներին ու ասում. «Ե՛վ Արարատին, և՛ բոլոր հերոս զինվորներին մենք բացակա չենք դնի: Նրանք իրենց կյանքը գիտակցաբար զոհեցին հանուն Արցախի ու Հայաստանի սահմանների անվտանգությանը: Ցավոք, դիվանագիտությունն ու քաղաքական իշխանությունը գիտակցված պարտության մատնեցին էդ հերոս առյուծ ու զինվոր տղերքի պայքարը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր