211652_close_icon
views-count30003 դիտում article-date 19:26 02-02-2021

Քաջարանցի 20-ամյա հերո՛ս, քեզ բացակա չենք դնի. դու նահատակվեցիր՝ բարձր պահելով Սյունեցու պատիվը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ, 20-ամյա Ժորժ Գևորգյանը ժամկետային զինծառայող էր: Բանակ էր զորակոչվել Սյունիքի մարզից և ծառայության էր անցել Արցախի պաշտպանության բանակում: Ծառայության մեծ մասը իր զինակից ընկերների հետ անցկացրել է առաջնագծում, անգամ այն հատվածներում, որտեղից հակառակորդի դիրքերը մի քանի հարյուր մետրի վրա են եղել: Պատերազմը սկսվելուն պես, դարձյալ առաջնագծում էր: Իրեն չխնայելով, բազմաթիվ զինվորների հետ պայքարել է թուրք–ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ: Խոցել է 7 տանկ, 3 զրահատեխնիկա, մեկ լիցքավորված մեքենա, որին ամրակցված է եղել բենզատար: Մարտերից մեկի ժամանակ վիրավորովել է և շարունակել իր բաժին կռիվը, չլքելով դիրքը: Պաշտպանական դիրքերը շարունակել է պահել Հադրությում, ապա տեղափոխվել Մարտունի 2, որտեղ էլ զոհվել է ու հիմա նրա մարտական ընկերները, զինակիցներն ու հարազատները ասում են. «Ճիշտ է, Ժորժը, ում նաև Ժորա էինք ասում, նահատակվեց Արցախ աշխարհը պաշտպանելիս, նրա նմաններին մենք բացակա չենք դնում: Հրաշք տղա էր՝ թե՛ ընկերների, թե՛ հարազատների համար ու «Մարտական խաչի» 1-ին աստիճանի հերոս էր»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր