31853 դիտում
17:57 19-07-2021
Քեզ բացակա չենք դնի. Մեր գյուղի հերոս, մեր խաղաղության աղավնի, դու նահատակվեցիր Արցախ աշխարհը փրկելիս. այսուհետ այս սրբատեղիում դու ներկա ես լինելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շաբաթ օրը՝ հուլիսի 17-ին, Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս, 39-ամյա Լևոն Միխիթարյանի հիշատակին խաչքար-հուշաղբյուրի բացման արարողությունը:
Միջացառմանը ներկա էին հերոսի հարազատները, համագյուղացիները, զինակից ընկերները:
Խաչքարի և հուշաղբյուրի բացումը ընձեռվել էր հերոսի եղբորն ու եղբոր տղաներին, որից հետո հոգևորականի կողմից այն օծվեց:
Ներկա գտնվողները, որոնց մեջ կային նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրուցյում ասում էին. «Այս վայրը դեռ շուտվանից է մեզ համար դարձել սրբատեղի: Այստեղ ցանկացած գյուղացի, ինչու ոչ՝ տարբեր տեղից եկած այցելուներ, միշտ մեկ րոպե լռությամբ հարգում են հերոսների հիշատակը ու ամեն անգամ նրանց անվամբ հուշաղբյուրից ջուր խմելով, ասում են՝ քո շինողի հոր կյանքը ջրի նման երկարի:
Այդ ամենի մեջ կա նաև խորհուրդ. Լևոնի ու մյուս հերոսների կատարած սխրանքների, հերոսությունների մասին երկար տարիներ է հիշվելու՝ քանի կա Հայաստան աշխարհը: Իսկ որ Հայաստան աշխահը լինելու է դարեդար, մինչև աշխարհի վախճանը՝ դա միանշանակ է:
Հպարտ ենք, որ մեր գյուղն էլ հերթական հերոսն ունեցավ: Ափսոս, Լևոնն իր բազմաթիվ երազանքներից մեկն անավարտ թողեց. դաժան պատերազմը տարավ նաև մեր հերոս Լևոնին, մեր շինարար ու կառուցող Լևոնին, գյուղում խաղաղության աղավնի անունը ստացած Լևոնին: Չհասցրեց ամուսնանալ ու կռվի դաշտում զինվորներին, երիտասարդ կամավորականներին ասել է. «Դուք կին, երեխա, քույր, հայր, մայր ունեք, դուք մնացեք թիկունքում, ես իմ կյանքը որոշ չափով տեսել եմ ու դեռ ամուսնացած չեմ, ես պետք է լինեմ առաջնագծում»:
Լևոն Մխիթարյանը ծնվել է 1982թ.՝ Հրազդանի Աղավնաձոր գյուղում։ 1989-99թթ սովորել և ավարտել է Աղավնաձորի Ջարզանդ Դանիելյանի (ազատամարտիկ) անվան միջն. դպրոցը։
Մեկ տարի սովորել է Դոսաֆում, որից հետո՝ 2000թ., զորակոչվել է բանակ, 2 տարի ծառայել է Մեղրիի Ագարակի զորամասում։ Բանակից հետո աշխատել է տարբեր բնագավառներում՝ ընկերություններում, կազմակերպություններում։
Մեծ ներդրում ունի շինարարության մեջ, երկար տարիներ աշխատել է Հադրութի շրջանում։ Իր աշխատանքային փորձը, ուժն ու եռանդն է ներդրել հատկապես Խծաբերդի վերակառուցման մեջ։ Իր բնույթով կառուցող, ստեղծող, աշխատասեր, բարի կամեցող արդար Մարդ է։
Իր գրասեղանից երբեք չի բացակայել «Աստվածաշունչը», որը անգիր գիտեր, պատվիրաններից օրինակներ էր կարդում բոլորի համար:
Լևոնը 44-օրյա պատերազմի ժամանակ, 2020թ. հոկտեմբերի 8-ին մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Հադրութի ինքնապաշտպանական մարտերին, եղել է «Թութակներ» կոչվող տարածքում, ընկել է շրջափակման մեջ, որտեղ և հոկտեմբերի 15-ին զոհվել է վիրավոր ընկերներին օգնելու, դուրս բերելու ժամանակ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 286+
286+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
30342 դիտում
19:26 02-02-2021
Քաջարանցի 20-ամյա հերո՛ս, քեզ բացակա չենք դնի. դու նահատակվեցիր՝ բարձր պահելով Սյունեցու պատիվը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ