211652_close_icon
views-count71217 դիտում article-date 21:42 15-01-2021

Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Niva-ն ու ՌԴ խաղաղապահ զորքերի КамАЗ-ը. կան վիրավորներ. Niva-ն վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 13-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:00-ի սահմաններում Կապան համայնքի Սյունիք բնակավայրից Ագարակ բնակավայր տանող ավտոճանապարհահատվածի 2-րդ կմ հատվածում բախվել են ՌԴ քաղաքացի, 29-ամյա Ռամազան Կումիկովի վարած КамАЗ մակնիշի և Տանձավեր բնակավայրի բնակիչ, 32-ամյա Կորյուն Գևորգյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ի վարորդն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ, 24-ամյա Սևակ Վարդազարյանն ու 26-ամյա Սերո Վարդազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ КамАЗ-ի վարորդ Ռ. Կումիկովը ծառայում է ՌԴ խաղաղապահ զորքերում, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է ՌԴ խաղաղապահ զորքերի հաշվեկշռում: [b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր