83293 դիտում
18:05 10-08-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Niva-ն մխրճվել է կիսակցորդիչով բեռնատարի մեջ. Niva-ն վերածվել է մետաղե ջարդոնի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաննեորւմ Երևան –Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2121 մակնիշի 30 ԼԼ 939 համարանիշի և MAZ մակնիշի 20 ՍՏ 462 համարանիշի կիսակցորդիչով բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Niva-ն է բախվել բեռնատարին և ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկութունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատարի տեղակալ Արտյոմ Ստեփանյանի գլխավորությամբ:
Այս պահին Մասիսի դատախազի հանձնարարականով դեպքի վայր պետք է ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)