211652_close_icon
views-count1378 դիտում article-date 19:18 15-01-2021

Յուրգեն Կլոպ. Ես չեմ զբաղվում «մտքի խաղերով» ու տարբեր պատճառներով ես Ֆերգյուսոնը չեմ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է ԱՊԼ-ի նախկին մրցավար Մարկ Կլատենբուրգի արտահայտություններին: Կլոպը խոսել էր «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերում մրցավարության մասին և Կլատենբուրգը գերմանացուն մեղադրել էր կեղծավորության ու մրցավարների վրա ճնշում գործադրելու մեջ՝ այդ առումով նրան համեմատելով մանկունյանցիների նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ: «Զարմացա՞ծ եմ, որ ինչ-որ մեկը «Սաութհեմփթոնի» հետ խաղից հետո քննարկում է իմ խոսքերը: Ոչ: Զարմացա՞ծ եմ, որ այդ մասին խոսում է Կլատենբուրգը: Ոչ: Լավ է, որ նրա կարիերայի ավարտից երկար ժամանակ հետո մենք կարող ենք նրա մասին խոսել: Տարբեր պատճառներով ես սէր Ալեքսը չեմ: «Սաութհեմփթոնի» հետ խաղից հետո ես այդ պահին վայրկյան անգամ չեմ մտածել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա խաղի մասին: «Սաութհեմփթոնի» հետ խաղից առաջ ես տեսել էի 11 մետրանոցների վիճակագրությունը, ինչի մասին էլ խոսել էի: Երբ Կլատենբուրգի պես մարդիկ նման ոճով են խոսում, դա միշտ ավելի շատ նրանց մասին է խոսում, քան՝ իմ: Եթե նա իմ տեղը լիներ, ակնհայտ է, որ կզբաղվեր «մտքերի խաղով»: Բայց ես, ցավոք, դա չեմ անում, դրա համար ունակություններ չունեմ», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր