211652_close_icon
views-count1732 դիտում article-date 17:56 15-01-2016

Յուրգեն Կլոպ. Ֆերգյուսոնը բոլոր ժամանակների լավագույն մարզիչն է, ֆուտբոլային Ջոն Լենոնը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի Պրեմիեր-լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից առաջ կարծիք է հայտնել մանկունյանցիներ նախկին գլխավոր մարզիչ, սէր Ալեքս Ֆերգյուսոնի մասին: «Ես Ֆերգյուսոնի հետ շփվելու մի քանի լավ առիթ եմ ունեցել: Սէր Ալեքսի հետ զրուցելը մեծ պատիվ է: Թերևս, ամենալավ բանը, որը մարզիչը կարող է անել Ֆերգյուսոնի հետ զրույցում, պարզապես նստել և լսել: Չնայած ինձանից 10 րոպե պահանջվեց, որպեսզի հասկանամ նրա ասածները: Սէր Ալեքսը թերևս բոլոր ժամանակների մեծագույն մարզիչն է, ֆուտբոլային Ջոն Լենոնը: Ես Ֆերգյուսոնին մեծագույն հարգանքով եմ վերաբերվում: Այն, ինչ սէր Ալեքսն արել է որպես մարզիչ, մեկ այլ ուրիշին կրկնելը գրեթե անհնար է», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր