Բրիտանական ընկերությունը դադարեցրել է Bayraktar անօդաչուների պահեստամասերի արտահանումը Թուրքիա
Թուրքական Baykar Makina անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությանը պահեստամասեր մատակարարող բրիտանական կազմակերպությունը դադարեցրել է արտահանումը Թուրքիա այն բանից հետո, երբ պարզվել է, որ դրանք օգտագործվել են Ղարաբաղյան հակամարտությունում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/14/bayraktar/3494934]Tert.am[/url]-ը՝ հղում անելով ahvalnews.com լրատվականին:
Հունվարի 11-ին հրապարակված հայտարարության մեջ բրիտանական Andair ընկերությունը տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից` թուրքական Baykar Makina ըներությանը մատակարարվող պահեստամասերի մատակարարումը դադարեցնելու խնդանք է ստացել: Սրա համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ թուրքական ընկերությունը դրանք օգտագործում է ռազմական անօդաչու թռչող սարքեր հավաքելու համար: Դեսպանատան դիմումից հետո Andair-ը կատարել է իր սեփական հետաքննությունը և հաստատել է պնդումների իսկությունը:
Ընկերությունը քննադատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ իր կողմից արտադրված վառելիքի պոմպերը հայտնաբերվել էին Bayraktar անօդաչու թռչող սարքերում, որոնք կործանվել կամ խոցվել էին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետթույան միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում: