4555 դիտում
16:57 26-10-2020
Ավստրիական ընկերությունը դադարեցրել է թուրքական Bayraktar ԱԹՍ-ներում օգտագործվող շարժիչների մատակարարումը
Ավստրիական Rotax ընկերությունը դադարեցրել է թուրքական Bayraktar TB2 ռազմական ԱԹՍ-ների վրա օգտագործվող շարժիչների մատակարարումը։ «[url=https://armenpress.am/arm/news/1032797.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է գերմանական STANDARD-ը՝ վկայակոչելով Rotax ընկերության մամուլի խոսնակին։
«Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են թիրախավորված սպանությունների նպատակով ոչ միայն Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և նրա դաշնակից սիրիական աշխարհազորայինների դեմ պայքարում, այլև Ղարաբաղյան հակամարտությունում»,- նշում է լրատվամիջոցը:
STANDARD-ը տեղեկացնում է, որ մինչ այս Rotax ընկերությունը պատասխանատվություն չի զգացել իր շարժիչների օգտագործման նպատակի համար, քանի որ դրանք ի սկզբանե արտադրված են եղել թեթև և գերթեթև ինքնաթիռների համար, և գնորդին վաճառվել են նաև միջազգային գործակալությունների միջոցով: Մասնավորապես, Թուրքիային այդ շարժիչները մատակարարվում էին Իտալիայից։
Ինչպես մեկնաբանել է ընկերության մամուլի խոսնակը, ավստրիական ընկերությունն այսպիսով հետևում է իր մայր ընկերության՝ կանադական Bombardier Recreational Products-ի (BRP) հրահանգներին, որը նույնպես դադարեցրել է օդանավերի շարժիչների առաքումը «անհասկանալի օգտագործման երկրներ»։ Թե´ Կանադայում, թե´ Ավստրիայում բողոքի ցույցեր տեղի ունեցան, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կանադական և ավստրիական արտադրության այս շարժիչները օգտագործվում են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը կիրառում է Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պայքարում։
Նմանատիպ նյութեր
4043 դիտում
15:35 24-10-2020
Կանադական Bombardier-ը դադարեցրել է ԱԹՍ-ի համար օգտագործվող շարժիչների մատակարարումը Թուրքիային
2183 դիտում
12:10 14-01-2021
Բրիտանական ընկերությունը դադարեցրել է Bayraktar անօդաչուների պահեստամասերի արտահանումը Թուրքիա
4550 դիտում
10:24 20-10-2020
Արցախի ՊԲ-ն խոցել է թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ․ «Ռազմինֆո»
Այս բաժնից
1141 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը
982 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն