1920 դիտում
23:27 13-01-2021
Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ տեղական արտադրության QazCOVID-in պատվաստանյութը
Ղազախստանի առողջապահության նախարարությունը ժամանակավոր գրանցում է տվել կորոնավիրուսի դեմ տեղական արտադրության QazCOVID-in պատվաստանյութին: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ վկայակոչելով «Կոմերսանտ»-ին։
«Այսօրվա դրությամբ՝ ժամանակավոր գրանցում է տրվել հայրենական արտադրության QazCOVID-in պատվաստանյութին: Այն գրանցվել է դեկտեմբերի 31-ին՝ 9 ամսով»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ առաջիկայում մտադիր են ժամանակավորապես գրանցել նաև «Covid-19»-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը:
Ներկա պահին QazCOVID-in դեղամիջոցը կլինիկական հետազոտությունների վերջին փուլն է անցնում: Կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի շրջանակներում դեկտեմբերին երկրում սկսվել էր պատվաստման գործընթացն առաջին 3 հազար կամավորների մասնակցությամբ:
Ղազախստանում կորոնավիրուսով վարակվել է 211 հազար մարդ, որոնցից 2879-ը մահացել է:
Նմանատիպ նյութեր
6725 դիտում
11:59 19-05-2020
ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
2401 դիտում
19:50 29-07-2020
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը բնակչության համար հասանելի կլինի օգոստոսի 15-ից
Այս բաժնից
346 դիտում
18:44 18-04-2024
Թուրքիան և Նիդերլանդները մտադիր են իրենց առևտրի ծավալը հասցնել 20 մլրդ դոլարի
907 դիտում
23:06 17-04-2024
Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ առանձնատունը