7013 դիտում
11:59 19-05-2020
ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
ԱՄՆ-ում մարդկանց վրա հաջողությամբ փորձարկել են COVID-19-ի դեմ մշակված պատվաստանյութը։ Այդ մասին հայտնել է Moderna ընկերությունը։
Կլինիկական փորձարկումները մեկնարկել են մարտի 16-ից։ Բոլոր 45 մասնակիցները բաժանվել են մի քանի խմբերի և նրանց են ներարկվել տարբեր չափաբաժիններ։
Պարզվել է,որ այն մասնակիցների մոտ, որոնց քիչ չափաբաժին են ներարկել, հակամարմիններ են առաջացել այն չափով, որքան մարդու օրգանիզմում ստեղծվում է վիրուսով վարակվելու ժամանակ։ Իսկ նրանց մոտ, որոնց ավելի մեծ չափաբաժնով պատվաստանյութ են ներարկել, ավելի շատ հակամարմիններ են ստեղծվել, ինչպիես լինում է հիվանդությունից ապաքինված մարդկանց մոտ։
Ներկա պահին ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի մինչև հուլիս ամիսը ԱՄՆ-ում կարողանան նշված պատվաստանյութի կլինիկական փորձարկման 3-րդ փուլն անցկացնել։
«Հաջողություն գրանցելուց հետո մենք դեղորայքը լիցենզավորելու հայտ կներկայացնենք»,-նշել է ընկերության նախագահ Ստեֆան Բանսելը։
Նմանատիպ նյութեր
1344 դիտում
10:17 27-11-2014
ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են Էբոլայի դեմ պատվաստանյութը
2426 դիտում
15:54 21-08-2020
Դոդոնը պատրաստ Է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը
2327 դիտում
11:59 04-09-2020
Չինաստանը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել Ուզբեկստանի բնակիչների վրա
Այս բաժնից
1054 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2859 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1000 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում