2683 դիտում
19:50 29-07-2020
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը բնակչության համար հասանելի կլինի օգոստոսի 15-ից
Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութը կգրանցվի օգոստոսի 10-12-ին ու քաղաքացիների համար հասանելի կդառնա արդեն ամսի 15-ից: Գրում է [url=https://lenta.ru/news/2020/07/29/rus_vaccine/?fbclid=IwAR1a0mnwWu2oFGIJjzvgCsoARwLsKijnc2pOAY4pb5UstyQ8w-QY_7iXa90]lenta.ru[/url]-ն։
Ներկայում պատվաստանյութն անցնում է փորձաքննություն: Այնուհետև համապատասխան փաստաթղթերը կուղարկվեն Առողջապահության նախարարություն: Եվս մի քանի օր պհանաջվի «Ռոսզդրավնադզոր»-ում ստուգման համար:
«Դրանից հետո, ինչպես ակնկալվում է, պատվաստանյութն օգոստոսի 15-ին կարող է արդեն շրջանառության մեջ դրվել քաղաքացիների համար»,-մանրամասնել է աղբյուրը:
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ավելի վաղ հայտնել էր, որ կլինիկական փորձակումների արդյունքում ռուսական պատվաստանյութն ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը:
Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ ՌԴ պաշտպանության նախարարության հետ համատեղ ստեղծված պատվաստանյութի ազդեցությունը կպահպանվի երկու տարուց ավելի։
Գինցբուրգը պարզաբանել էր, որ դեղամիջոցն ադենովիրուսային կոնտեյներների միջոցով վիրուսում «կորոնայի» սպիտակուցը կոդավորող գեներ է փոխանցում։ Այն ներարկվելու է երկու անգամ: Նրա խոսքով՝ այդ պատվաստանյութի՝ նման «ուժեղ» չափաբաժնով ընդունումը մարդուն «գոնե երկու տարի և հնարավոր է՝ ավելի երկար ժամանակով» կպաշտպանի կորոնավիրուսի հնարավոր վարակումից։
Հայտնի է, որ այս պատվաստանյութի կլինիկական փորձարկումները Բուրդենկոյի անվան հոսպիտալում սկսվել են հունիսի 18-ին։ Ծրագրվում է դրանք ավարտին հասցնել հուլիսի վերջին։
Նմանատիպ նյութեր
1384 դիտում
17:41 02-05-2020
Մերկելը հայտնել է, որ COVID-19-ի պատվաստանյութը, որը կստեղծվի Եվրամիությունում, հասանելի կլինի բոլորին
2283 դիտում
13:55 19-07-2022
ԱՀԿ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ երկարժեք պատվաստանյութը պատրաստ կլինի աշնանը
952 դիտում
10:45 17-02-2021
ԵՄ-ն ու ԱՀԿ-ն մտադիր են պատվաստանյութը հասանելի դարձնել Հայաստանի համար․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1786 դիտում
20:23 24-12-2024
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
937 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
862 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին