211652_close_icon
views-count5773 դիտում article-date 16:59 11-01-2021

Երկրին է մոտենում պոտենցիալ վտանգավոր աստղակերպ. ՆԱՍԱ

Աստղագետները տեղեկացնում են, որ առաջիկա երկու օրվա ընթացքում պոտենցիալ վտանգավոր 2020 WU5 աստղակերպը կթռչի երկրից մոտ ութ միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20210111/asteroid-1592533603.html]ria.ru[/url]-ն, նշելով՝ աստղակերպի ուղեծրի հետագիծը հրապարակվել է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի [url=https://ssd.jpl.nasa.gov/sbdb.cgi?sstr=2020%20WU5;orb=1;cov=0;log=0;cad=0#orb]կայքում[/url]: Նշվում է՝ 2020 WU5 աստղակերպը հայտնաբերվել է 2020 թվականի նոյեմբերի 29-ին ՝ NEOWISE (Wide-Field Infrared Survey Explorer) տիեզերական աստղադիտակի կողմից արված լուսանկարներում։ Երկնային մարմինը պատկանում է «Ապոլլոն» դասին: Վերջինս մերձմոլորակային օբյեկտ է, որի ուղեծիրը դրսի կողմից հատում է Երկրի ուղեծիրը: Գիտնականների կանխատեսումներով՝ դրա տրամագիծը տատանվում է 0,5-ից 1,1 կիլոմետրի սահմաններում: Երկնային օբյեկտը Երկիր մոլորակին ամենամոտը կգտնվի լույս հունվարի 14-ի գիշերը: Ըստ հաշվարկների՝ դրա պայծառությունը կկազմի 12,9 բալ, իսկ անկյունային արագությունը ՝ 33,4 աղեղ վայրկյան մեկ րոպեում: Հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում դրան հետևելու համար լավ պայմաններ կլինեն: Աստղագիտական օբյեկտը հնարավոր կլինի տեսնել 200 մմ կամ ավելի ոսպնյակի տրամագծով աստղադիտակների միջոցով: Չնայած նրան, որ աստղակերպը մեր մոլորակից բավականին մեծ հեռավորության վրա կգտնվի՝ ըստ տարբեր գնահատականների՝ 8,1-ից 7,5 միլիոն կիլոմետր, այնուամենայնիվ, այն համարվում է պոտենցիալ վտանգավոր:

Նմանատիպ նյութեր