3702 դիտում
10:46 26-04-2017
Մեր երկրին (ոչ թե «էս երկրին») պետք է մտավոր վերնախավ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Կարծում եմ՝ շատերի համար ակնհայտ է, և անցած խորհրդարանական ընտրությունները դա ապացուցեցին, որ մեր քաղաքական լիդերները շատ քիչ են մտածում նույնիսկ այն խնդիրների մասին, որոնց վերաբերյալ «նախընտրական դատողություններ» են անում: Անգամ տնտեսական հարցերի մեջ չխորացած մարդը, եթե 2-3 րոպե «գլխին զոռ տա», կհասկանա, որ «ծանոթ շեյխ գտնեմ, նա ներդրում կանի», կամ «Նաիրիտը խոդի տանք» տիպի արտահայտությունները պարզապես օդի տատանում են: Կամ՝ այս, ավագանու ընտրարշավում մեկն առաջարկում է հետևյալ կերպ լուծել Երևանի տրանսպորտի խնդիրը՝ ավելացնել մետրոյի վագոնների թիվը: Էլ ո՞ւր մնացին ավելի բարդ՝ անվտանգության, պետական կառավարման, աշխարհաքաղաքական խնդիրները:
Երբ Արմեն Աշոտյանը հրավիրեց Առաջին նախագահին դասախոսություններ կարդալու ՀՀԿ քաղաքական դպրոցում, դա ընկալվեց որպես կատակ: Բայց աշխարհում ընդունված պրակտիկա է. փորձ ունեցող, բայց թոշակի գնացած գործիչները, այդ թվում առաջին դեմքերը հովանավորում են լուրջ վերլուծական կենտրոններ, դասախոսություններ են կարդում համալսարաններում: Մեզանում ամեն ինչ առայժմ գավառական նեղվածությունների մակարդակին է: Այստեղից էլ քննարկումների ահավոր ցածր մտավոր մակարդակը:
Բերեմ մի օրինակ: Ես փորձում եմ ինչ-որ հասարակական խնդրի շուրջ իմ (ճիշտ թե սխալ) մտքերը ձևակերպել: Բայց այդ տեսակետի շուրջ որևէ քննարկում չի ծավալվում: Ամենահաճախ հանդիպող մեկնաբանությունը մոտավորապես հետևյալն է. «էս երկրին, էս ժողովրդին պետք է էս երկիրը, էս ժողովրդին սիրող, նրա մասին հոգ տանող իշխանություն, մնացածը սաղ սուտ է»: Այդ պարզունակ, սնամեջ և կասեի անգամ՝ «լալահառաչ» եզրահանգմանը գալիս են ոչ միայն տաքսու վարորդները կամ կանաչի ծախողները, այլև մարդիկ, որոնք հավակնում են հանդես գալ որպես «խորիմաստ մեկնաբաններ»: Քանի վերլուծաբանների և քաղաքական գործիչների մտավոր մակարդակը սա է, քանի նրանք բոլորի հետ միասին սպասում են «ազգասեր, հայրենասեր և հոգատար իշխանության», դժվար է ակնկալել այլ արդյունք, քան այն, որը մենք ունենք:
Ինքնին հարցը՝ թե ինչ իշխանություն է պետք «էս երկրին», սխալ է ու անիմաստ. իշխանությունը տեխնիկական կատեգորիա, ֆունկցիա է, ոչ լավ կամ վատ «պապաների» խումբ: Հակադրվելով «խորիմաստ վերլուծաբաններին», կրկնեմ՝ մեր երկրին (ոչ թե «էս երկրին») պետք է մտավոր վերնախավ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1779 դիտում
10:08 02-12-2015
Մեր քաղաքացիների միջին մտավոր մակարդակն ավելի բարձր է, քան ԱԺ-ի միջին մակարդակը. «Առավոտ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը