211652_close_icon
views-count9265 դիտում article-date 10:26 12-08-2019

Երկիր մոլորակին Քեոպսի բուրգի չափ աստղակերպ է մոտենում

Օգոստոսի վերջին Երկիր մոլորակին կմոտենա պոտենցիալ վտանգ ներկայացնող աստղակերպ, որն իր չափսերով գերազանցում է Գիզայի Մեծ բուրգին՝ հայտնի՝ որպես Քեոպսի բուրգ: Այդ մասին վկայում են NASA-ի տվյալները, փոխանցում է Ria Novosti-ն։ «2019 OU1» անվանումը ստացած աստղակերպի տրամագիծը 160 մետր է, ինչը համարժեք է Վաշինգտոնի հուշարձանին կամ 20 մետրով ավելի մեծ է, քան Եգիտոսի ամենահայտնի բուրգը: NASA-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 28-ին նշված աստղակերպը 40 անգամ ավելի մոտ կլինի Երկրին, քան Վեներան: Այն գտնվելու է մեր մոլորակից շուրջ 1 միլիոն կմ հեռավորության վրա։

Նմանատիպ նյութեր