211652_close_icon
views-count113605 դիտում article-date 16:01 08-01-2021

ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետին, ով համարվում էր համակարգի ամենահարգված ու պրոֆեսիոնալ կադրերից մեկը, փոխարինել է «Շաքարը»

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջերս Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետ նշանակված Արման Գասպարյանը, ով հանրության շրջանում հայտնի է «Շաքար» մականվամբ, պարզվում է՝ հանրությանն արդեն հայտնի դարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, «Էրատո» ջոկատում ներգրաված Արսինե Մինասյանի մոտ ազգականն է։ Ա․ Մինասյանը վարչապետի տիկնոջ և մի քանի կանանց ու աղջկների հետ եղել է «Էրատո» ջոկատում, անգամ համացանցում այդ ամենը փաստող լուսանկարներ կան։ Ստացվում է, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետ, իր գործին նվիրված պրոֆեսիոնալ սպա Գագիկ Թևոսյանին փոխարինել է «Շաքարը», ում մասին նշում են նաև, որ նա դասալիք է եղել։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/04/1172619/]Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com[/url]-ը՝ թուրք-ադրբեջանական սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից բազմաթիվ կամավորականներ մեկնեցին Արցախ և միացան Արցախի պաշտպանության բանակի զինվորներին ու սկսեցին կենաց-մահու պայքար տանել ոսոխի դեմ։ Բազմաթիվ կամավորականներ անգամ ընտանիքի անդամներ էին՝ հայր, եղբայր, որդի։ Պատերազմի այդ օրերին, կռվի ամենաթեժ վայրերում էր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Գագիկ Թևոսյանը, ով նաև Արցախյան պատերազմի հերոսներից է և մասնակից է եղել Ապրիլյան պատերազմին։ Ինչպես Ապրիլյան, այնպես էլ այս վերջին՝ թուրք-ադրբեջանական հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ պայքարում Գ․ Թևոսյանը իր 2 որդիների՝ Տիգրանի և Գևորգի հետ եղել են Մեխակավանի (Ջաբրայիլ) առաջնագծում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր