122419 դիտում
16:14 04-12-2020
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ նշանակվել է Շիրակի մարզի նոր ոստիկանապետ, ով համարվում է Ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 4-ին, ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Ղազարյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ով ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Սասուն Աբաղյանը ազատվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել Ոստիկանության կադրերի ռեզերվ։
Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Սարիբեկ Ռուստամյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ, ով Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Սուրեն Ջանիկյանը նշանակվել է Ոստիկանության Սևանի բաժնի պետ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թե՛ Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետը, թե՛ նախկին ոստիկանապետը, ինչպես նաև՝ նոր նշանակված բաժնի պետերը Ոստիկանությունում համարվում են պրոֆեսիոնալ ու բանիմաց կադրեր, ովքեր լավ տիրապետում են օպերատիվ իրավիճակին։
Նմանատիպ նյութեր
79552 դիտում
11:49 24-05-2021
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով համակարգի «ամենաօպերատիվնիկներից» մեկը նշանակվել է Արարատի մարզի ոստիկանապետ
Այս բաժնից
331 դիտում
18:29 13-12-2024
ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային ղեկավարների հետ
661 դիտում
18:17 13-12-2024
ՔԿ նախագահի մամուլի խոսնակը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
343 դիտում
18:06 13-12-2024
ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խումբը հերթական նիստն է գումարել