211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. մի քանի օր է՝ կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջրերը Մալաթիայի տարածքում ողողել են մի քանի կմ ճանապարհ. ամբողջ գիշեր «Վեոլիա ջուր»-ն ու Մալաթիայի թաղապետարանը աշխատում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count829 դիտում article-date 12:06 11-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում: 

Անդրանիկի փողոցում կեղտաջրերի վնասված կոյուղատարի պատճառով կեղտաջուրը դուրս է թափվում և մի քանի կմ ճանապարհ հոսելով անհարմարություններ պատճառում բնակիչներին:
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 20 ժամից ավելի է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ «Վեոլիա ջուր»-ն ու Մալաթիայի թաղապետարանը՝ թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի գլխավորությամբ, «Վեոլիա ջրին» պատկանող մի քանի տեխնիկաներով ամեն ինչ անում էին, որպեսզի ժամ առաջ վթարը վերացնեն: 

Ու մինչ աշխատանքներ էր իրականացվում, ամբողջ կեղտաջուրը մի քանի փողոցներով հասնում էր մինչև ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի խաչմերուկի հարևանությամբ գործող «Երևան սիթի» սուպերմարկետի 100-ից ավելի սննդի, առևտրի կետերի, վարսավիրանոցների և այլ օբյեկտների ու բնակիչներին պատկանող ավտոտնակների տարածք:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այնպես չէ, թե աշխատանքներ չեն կատարվում «Վեոլիա ջրի» ու Մալաթիայի թաղապետարանի կողմից, պարզապես «Վեոլիա ջրի» կողմից հայտնաբերվել է, որ վթարված խողովակաշարերի մեծ մասը անցնում է ավտոտնկարների ու քարե շինությունների տակով և որպեսզի դրանց սեփականատերերը էլ ավելի չտուժեն, «Վեոլիա ջուր»-ն ու Մալաթիայի թաղապետարանը փորձում են անել հնարավորը, նույնիսկ քննարկվում է նոր կոյուղատարը անցկացնել այլ վայրով: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մալաթիայի թաղապետի գլխավորությամբ սպասում են, որ երբ «Վեոլիա ջուր»-ն ավարտի աշխատանքները, հատուկ լուծույթներով կատարեն ճանապարհների լվացման աշխատանքներ: 

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, 20 ժամից ավելի Տիգրան Ավինյանի հանձնարարականով «Վեոլիա Ջուր» ընկերության մեծ թվով աշխատակիցներ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմը՝ ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի գլխավորությամբ, հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերել էին Զորավար Անդրանիկի 10/2 հասցեի մոտ մի քանի օր շարունակ հոսող կեղտաջրերի պատճառ դարձած կոյուղատարի վնասված հատվածը։

«Վեոլիա Ջուր»-ի 20-ից ավելի աշխատակիցներ, ովքեր ժամանել էին հատուկ տեխնիկայով, առանց դադարի շարունակում էին աշխատանքները։ Մալաթիայի թաղապետարանն էլ միացել էր նրանց, և համատեղ մեծ դժվարությամբ փորձում էին խնդիրը կարգավորել, բայց որ այն մեկ-երկու օրվա գործ չէ, ակնհայտ է։

Եթե երեկ կեղտաջրերի հոսքը մի փոքր այլ էր, ապա հիմա վարար գետի նման այն դուրս է գալիս, հոսում մի քանի կիլոմետր, ինչը այնքան էլ հեշտ չէ, որ «Վեոլիա Ջուր»-ը կարողանա
դադարեցնել։

Պարզապես այդ պայմաններում նույնիսկ նրանք շարունակում էին իրենց աշխատանքը, որը կտևի մի քանի օր։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ կոյուղատարերի խցանման հիմնական մեղավորները մարդիկ են, քանի որ այդ խողովակներից «Վեոլիա Ջրի» աշխատակիցները ինչ ասես դուրս չեն բերել՝ ներքնաշոր, տակդիր, կտորեղեն, որոշ իրերի անուններն էլ էթիկայից ելնելով չենք հայտնում, և եթե բնակիչները մաքուր պահեին ու ձեռքն ընկած ամեն աղբ չլցնեին կոյուղատար, ապա այսօր այս խնդիրը չէր լինի։  Իսկ կեղտաջրերը եթե մի քանի օր առաջ ընդամենը մի քանի ավտոտնակ էին լցվել, ապա հիմա տարածքի մեծ մասը ողողված էր կեղտաջրերով, և ջուրը հոսում էր ավտոտնակների միջից։

Աշխատանքները այս պահին շարունակվում են, և «Վեոլիա Ջրի» ու Մալաթիայի թաղապետարանի աշխատակիցները նույնիսկ պատրաստ են չդադարեցնել այն այնքան ժամանակ, մինչև խնդիրը կարգավորվի, որից հետո Երևանի քաղաքապետի հանձնարարականով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանի հսկողությամբ՝ այն հատվածներում, որտեղով հոսել էր կեղտաջուրը, հատուկ լուծույթներով կատարվելու են լվացման աշխատանքներ։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր