211652_close_icon
views-count1823 դիտում article-date 12:12 31-12-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 531, մահվան՝ 16 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 531 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 159 409-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 2823 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Դեկտեմբերի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 684 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3507-ի: Մեկ օրում առողջացածների թիվը … է, ընդհանուր առողջացածներինը՝ 957, փաստացի բուժվողներինը՝ 13 101 (մեկ օրում նվազել է 447-ով): Մեկ օրում արվել է 2855 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 593 903 թեստ:

Նմանատիպ նյութեր