211652_close_icon
views-count1023 դիտում article-date 19:15 28-12-2020

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր