211652_close_icon
views-count322 դիտում article-date 17:01 31-10-2026

Մհեր Գրիգորյանն ու Արփինե Սարգսյանը մասնակցել են «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնի բացմանը

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության գլխամասային գրասենյակում տեղակայված տվյալների կենտրոնի բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը։


Արփինե Սարգսյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են կարմիր ժապավենը և ազդարարել գրասենյակի բացումը։

Բացման արարողության շրջանակում Ռեջիս Բուշյեն ներկայացրել է eIDAS միջազգային բարձրագույն ստանդարտով կառուցված ենթակառուցվածքը, որն ապահովում է փաստաթղթերի անվտանգ էկոմիջավայր։ Ըստ պայմանագրի՝ առաջիկա երկու տարիների ընթացքում ողջ արտադրական պրոցեսը խորությամբ կդիտարկվի և կգնահատվի եվրոպական փորձագիտական խմբի կողմից, և ենթակառուցվածքը կսերտիֆիկացվի։

Հյուրերը շրջել են կենտրոնում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին, աշխատանքների կազմակերպման և տվյալների կառավարման գործընթացներին։

Կենտրոնի գործարկումը նոր կենսաչափական համակարգի ներդրման կարևոր փուլերից է՝ ուղղված տվյալների անվտանգ կառավարմանն ու համակարգի հուսալի, անխափան աշխատանքի ապահովմանը։

Նմանատիպ նյութեր