Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Փամբուխչյանին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ նա օրեր ռաջ վայր էր դրել ԱԺ պատգամավորի իր մանդատը: