211652_close_icon
views-count7462 դիտում article-date 11:33 08-06-2018

Արմեն Փամբուխչյանը Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ է նշանակվել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 6-ի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ: Փամբուխչյանը հատկապես «ֆեյսբուքահայությանը» քաջ հայտնի է որպես բավական ակտիվ օգտատեր: Սակայն քչերն են տեղյակ, որ նա պետական աշխատանքի է անցնում ֆինանսական ոլորտից. Փամբուխչյանն աշխատել է վարկային կազմակերպություններից մեկում՝ զբաղեցնելով բավական լուրջ պաշտոն և ստանալով բարձր աշխատավարձ: Մեր տեղեկություններով, նման կարգավիճակն ու աշխատավարձը թողնելու և վարչապետի առաջարկն ընդունելու պատճառն այն է, որ Արմեն Փամբուխչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է, և որոշում կայացնելու համար առաջնային է եղել հանուն երկրի շահերի՝ թիմի կողքին լինելու կարևորությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր