Յուրգեն Կլոպը Սուրբծննդյան ուղերձում երկրպագուների համար կատարել է Last Christmas երգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Սուրբ Ծնունդի տոներին ուղերձով դիմել է ակումբի երկրպագուներին։
Ուղերձի սկզբում Կլոպը կատարել է Ջորջ Մայքլի և Wham!-ի ”Last Christmas” երգի առաջին երկու տողը․
«Last Christmas I gave you my heart / But the very next day you gave it away».
Այնուհետև Կլոպը պատմել է Գերմանիայում Սուրբծննդյան ավանդույթների ու իր ընտանիքի մասին և ամփոփել է անցնող 2020 թվականը։