ՊՍԺ-ն պաշտոնանկ է արել Տուխելին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը պաշտոնանկ է եղել, հայտնում է գերմանական Bild-ը:
Գերմանացի մասնագետ հեռացվել է երեկ երեկոյան՝ փարիզցիների մարզական տնօրեն Լեոնարդոյի որոշմամբ:
Տուխելի պայմանագիրն ավարտվում էր 2021 թվականի ամռանը:
Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն ընթանում է 3-րդ տեղում՝ 1 միավոր զիջելով «Լիոնին» և «Լիլին»: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում թիմի մրցակիցը լինելու է «Բարսելոնան»:
Տուխելը ՊՍԺ-ն գլխավորել էր 2018-ին և ակումբի հետ նվաճել 6 տիտղոս, այդ թվում՝ Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն: