«Չելսին» այսօր կհայտարարի Թոմաս Տուխելին գլխավոր մարզիչ նշանակելու մասին
«Չելսին» այսօր պետք է հայտարարի Թոմաս Տուխելին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
Այսօր գերմանացի մասնագետը ժամանելու է Լոնդոն՝ «արիստոկրատների» հետ պայմանագիր կնքելու համար:
47-ամյա գերմանացու հետ նախատեսվում է կնքել 1,5 տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Նշվում է նաև, որ Տուխելը ծրագրում է անցկացնել այսօրվա մարզումը, և վաղը նա կգլխավորի թիմը ԱՊԼ-ի 20-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին: