211652_close_icon

Գերիների խնդրով դիմել էի իմ եվրոպացի գործընկերներին, այսօր ստացա պատասխան. Հովհաննիսյան

views-count8986 դիտում article-date 22:08 23-12-2020
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, Ինչպես տեղեկացրել էի, գերիների խնդրով դիմել էի իմ եվրոպացի գործընկերներին։ Այս ընթացքում պարբերաբար նրանց տեղեկացրել եմ զարգացումների մասին, այդ թվում այն մասին, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո էլ ունենք նոր գերիներ։ Այսօր պատասխան նամակ եմ ստացել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարից, որտեղ նա շեշտել է հումանիտար աղետի հետևանքների վերացմանն ուղղված անձամբ իր ու ԵԽ պատրաստակամությունը։ Հ.Գ. Որեւէ այլ դետալ չեմ ասում ու չեմ բարձրաձայնում մյուս գործընկերների խնդրանքով՝ գործընթացին չվնասելու համար»։

Նմանատիպ նյութեր