1891 դիտում
19:42 01-03-2018
Արմեն Աշոտյանը դիմել է իր եվրոպացի գործընկերներին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 1-ին նամակով դիմել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահներին, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին եւ անդամներին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամներին, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի իր գործընկերոջը եւ հանձնաժողովի անդամներին՝ տրամադրելով վերջիններիս փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը:
Արմեն Աշոտյանն հույս է հայտնել, որ Ադրբեջանի կողմից իրագործված զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները կստանան թիրախային եւ ոչ երկիմաստ բնութագրումներ խորհրդարանական վեհաժողովներում, հատկապես Եվրոպական խորհրդարանում՝ նպաստելով ինչպես մարդասիրական իրավունքի նորմերի ոտնահարման կանխարգելմանը, այնպես էլ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանը:
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված Եվրոպական խորհրդարանի բանաձեւերին. մասնավորապես առանձնացվել են 1988 եւ 1992 թվականների բանաձեւերը, որոնք եւս մեկ անգամ հաստատում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարեւորությունը:
Նմանատիպ նյութեր
8872 դիտում
22:08 23-12-2020
Գերիների խնդրով դիմել էի իմ եվրոպացի գործընկերներին, այսօր ստացա պատասխան. Հովհաննիսյան
2462 դիտում
12:14 20-02-2021
Ամերիկան վերադարձել է և պատրաստ է պաշտպանել եվրոպացի գործընկերներին․ Բայդեն
Այս բաժնից
538 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
820 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել