211652_close_icon
views-count69200 դիտում article-date 12:09 23-12-2020

Արտակարգ իրավիճակ Էջմիածին-Արմավիր ճանապարհին․ տեղացած ձյան պատճառով մի քանի ավտոմեքենաներ են բախվել, այդ թվում՝ Ճանապարհային ոստիկանության․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 23-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։00-10։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Արմավիր ավտոճանապարհի մի քանի հատվածներում բախվել են մի քանի ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, վթարների հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքված վարորդները նշում էին, որ վթարի պատճառը տեղացած ձյունն է, ու պատկան մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ձյան շերտից մաքրելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարում հայտնված վարորդներին օգնության են հասել ճանապարհային ոստիկանները։ Ու մինչ նրանք կօգներին վարոդներին, մերկասառույցի պատճառով մեկ այլ ավտոմեքենա բախվել է ՃՈ-ին պատկանող Toyota-ին։ Բոլոր վթարների փաստերով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր